ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԸ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԵՂՐԱՄՍԻ ՀԱՄԱՐ. JUST MARRIED
Եթե պլանավորում եք ձեր հարսանիքը, ուրեմն մեղրամիսն « անխուսափելի » է: Ձեզ ենք ներկայացնում լավագույն, շքեղ և նոր հյուրանոցային համալիրները, որոնք նախատեսված են նորապսակների մեղրամիսն աննկարագրելի դարձնելու համար: THE AIYANA Պեմբա կղզի, Տանզանիա Չնայած շատ քչերն են մեկնում Աֆրիկա` մեղրամիսն անցկացնելու համար, բայց իզուր։ Պրեմե փոքրիկ կղզին ունի հիասքանչ բնական գեղեցկություն: Այստեղ բնական փայտի, քարերի և փարթամ բուսականության աննկարագրելի տեսարաններ են բացվում: Հենց բնության այս հրաշալի պատկերներով է շրջապատված շքեղ հյուրանոցը: AJMAN SARAY Աջման, ԱՄԷ Դեմ չեք լինի, եթե մի քանի շաբաթ անցկացնեք արևելյան կոլորիտով շքեղ պալատական ինտերիեր ունեցող հյուրանոցում։ Եթե Ձեզ դուր է գալիս այդ գաղափարը, ապա խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Ajman Saray հյուրանոցային համալիրի լուսանկարները, որտեղ դուք կտեսնեք ավանդական արաբական շնչով ձևավորում` շքեղությամբ և դասականությամբ համադրված։ IKOS OLIVIA Հալկիդիկի, Հունաստան Հունաստանը հ...
Комментарии
Отправить комментарий