Հարսանյաց զգեստ ընտրելու 4 կանոն
Հարսանիքը կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Եվ այդ օրն ամեն ինչ պետք է անթերի լինի։ Ամենակարևորն իհարկե հարսի զգեստն է։ Այժմ դրանք բազմազան են և մոդայիկ, սակայն ինչպե՞ս ընտրել ճիշտ զգեստ։ Ստորև կներկայացնենք մի քանի դետալներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել․
1․ Գույնը
Ավանդաբար ընդունված է, որ հարսի զգեստը պետք է սպիտակ լինի։ Սակայն, ձյունաճերմակ զգեստը բոլորին չէ սազում։ Եթե բավական թուխ եք, ընտրեք կաթնագույն կամ բաց ծիրանագույն զգեստ։ Գույնի ընրությունը կարող է կախված լինել նաև ձեր մազերի գույնից՝ շամպայնի գույնը սազում է շիկահերներին, սևահերներին՝ բաց մանուշակագույնն ու փղոսկրի գույնը։
2․ Երկարությունը
Բոլորը նախընտրում են երկար զգեստ, սակայն դա մի շարք խնդիրների պատճառ է դառնում։ Եթե գեղեցիկ ոտքեր ունեք, կարող եք ընտրել ծնկներին հասնող զգեստ։
Քողը նույնպես կարևոր բաղադրիչ է։ Այն կարող է որոշ անհարմարություններ պատճառել, բայց դրա պատճառով հրաժարվել քողի գեղեցկությունից չարժե։
3․ Կառուցվածքը
Մեծամասամբ բոլորին սազում է A-աձև զգեստը, հատկապես այն իդեալական է միջին հասակ ունեցող աղջիկների համար։ Այն նաև թաքցնում է կազմվածքի թերությունները, եթե այդպիսիք կան։
Մեծ կուրծք և կոնքեր ունեցող աղջիկներին խորհուրդ է տրվում ընտրել «արքայադուստր» ձևի զգեստ։ Այն կթաքցնի նաև գոտկատեղի մասում ավելորդ ծալքերը։
Միջին հասակ ունեցող ձիգ կառուցվածքով աղջիկներին արժե ուշադրություն դարձնել ուղիղ զգեստին։
Իսկ եթե ուզում եք ընդգծել կուրծքը, ընտրեք բարձր գոտկատեղով զգեստ։Այն կսազի նաև հղի և ընդգծված գոտկատեղ չունեցող աղջիկներին։
Իսկ «ջրահարս» տիպի զգեստը կսազի ավազե ժամացույցի կառուցվածք ունեցող աղջիկներին։
4․ Թևերը
Комментарии
Отправить комментарий